ՄԵՐ ՄԱՍԻՆ

Մեր պատմությունը սկսվել է 2018 թվականին, երբ հիպոթերապիան Հայաստանում դեռ նոր ուղղություն էր։ Սկսելով ընդամենը 4 շահառուից՝ տարիների ընթացքում մենք ստեղծել ենք մասնագիտացված թիմ և օգնել հազարավոր երեխաների։

Մեր ծրագրերը համատեղում են հիպոթերապիան, մասնագիտական գնահատումը և անհատական մոտեցումը՝ յուրաքանչյուր երեխայի կարիքներին համապատասխան։

Մենք աշխատում ենք երեխաների հետ, որոնք ունեն տարբեր զարգացման առանձնահատկություններ, այդ թվում՝ աուտիզմի սպեկտրի խանգարում, Դաունի համախտանիշ, մանկական ուղեղային կաթված, խոսքի և զարգացման ուշացում և այլ խնդիրներ։Մեր համոզմամբ՝ յուրաքանչյուր երեխա ունի զարգանալու, սովորելու, հաղորդակցվելու և հասարակության մեջ լիարժեք ներգրավվելու հնարավորություն։

«Փայտե Ձի»-ի հիպոթերապիայի ծրագրերը երեխաների համար իրականացվում են անվճար։ Մեր աշխատանքը հնարավոր է դառնում նվիրատուների, գործընկերների, կամավորների և այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատում են, որ յուրաքանչյուր երեխայի համար պետք է ստեղծել հնարավորությունների ճանապարհ։

Մեր տեսլականը

Ստեղծել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան թերապևտիկ և վերականգնողական կենտրոն, որտեղ երեխաները կստանան ոչ միայն հիպոթերապիա, այլև համալիր մասնագիտական աջակցություն՝ մեկ վայրում։

Մենք հավատում ենք, որ երբ երեխան ստանում է ճիշտ աջակցություն, փոքր քայլերը կարող են վերածվել մեծ փոփոխությունների։
Մենք այստեղ ենք՝ այդ փոփոխության ճանապարհը միասին անցնելու համար։