Փոքր աջակցություն, մեծ փոփոխություն
Ձեր յուրաքանչյուր նվիրատվություն օգնում է մեզ շարունակել անվճար հիպոթերապիայի ծառայությունները , այն դարձնելով հասանելի այն երեխաների համար, ովքեր տարիներով սպասում են իրենց հերթին։
Ձեր հանգանակության շնորհիվ մենք կկարողանանք՝
🐴 Ձիերի խնամք
Ձեր նվիրատվությունը օգնում է ապահովել ձիերի ամենօրյա խնամքը՝ կեր, խոտ, վիտամիններ, պատվաստումներ և անհրաժեշտ անասնաբուժական ծառայություններ։
❤️ Երեխաների թերապիա
Ձեր աջակցությամբ երեխաները ստանում են անվճար հիպոթերապիայի դասընթացներ՝ մասնագետների ուղեկցությամբ և անհատական մոտեցմամբ։
🏡 Կենտրոնի զարգացում
Ձեր աջակցությունը մեզ մոտեցնում է նոր, ավելի մեծ և հարմարավետ թերապևտիկ կենտրոն ունենալու նպատակին, որտեղ ավելի շատ երեխաներ կստանան անհրաժեշտ աջակցություն։
🌱 Կայուն ապագա
Մասնագետների վերապատրաստումներ, որը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնել հիպոթերապիայի որակը և հասնել էլ ավելի շատ նպատակների, երեխաների հետ աշխատելիս