
Հիպոթերապիան այն գործընթացն է, որի ժամանակ լիցենզավորված Էրգոթերապիստը, կինեզիստը, լոգոպեդը և հոգեբանը, հիմնվելով ապացուցողական պրակտիկայի և կլինիկական հիմնավորման վրա, նպատակային կերպով կիրառում և կառավարում են ձիու շարժումը՝ որպես թերապևտիկ գործիք։ Ձիու շարժումն օգտագործվում է զգայական, նյարդաշարժողական և ճանաչողական համակարգերը ներգրավելու և ֆունկցիոնալ արդյունքների բարելավմանը նպաստելու նպատակով։
Լավագույն մասնագիտական պրակտիկայի համաձայն՝ լիցենզավորված մասնագետները հիպոթերապիան պետք է ներառեն շահառուի անհատական բուժման ծրագրում՝ այն համադրելով թերապևտիկ այլ գործիքների և/կամ ռազմավարությունների հետ։

Հիպոթերապիան որպես թերապևտիկ գործիք
Հիպոթերապիան առանձին ծառայություն կամ ինքնուրույն ծրագիր չէ։ Ավելին, «ձիաթերապիա» (equine therapy) կամ «ձիու թերապիա» (horse therapy) անվանումներով առանձին ծառայություն գոյություն չունի, և այդ եզրույթների կիրառումը մասնագիտական առումով ճիշտ չէ։

Հիպոթերապիան որպես թերապևտիկ գործիք, որը կարող են կիրառել վերը նշված մասնագետները՝ իրենց մասնագիտական իրավասությունների շրջանակում, ճանաչվել է հետևյալ մասնագիտական կազմակերպությունների կողմից՝
American Hippotherapy Association (AHA) — ԱՄՆ
American Occupational Therapy Association (AOTA) — ԱՄՆ
American Physical Therapy Association (APTA) — ԱՄՆ
American Speech-Language-Hearing Association (ASHA) — ԱՄՆ
Schweizer Gruppe für Hippotherapie-K® — Շվեյցարիա
Canadian Therapeutic Riding Association (CanTRA) — Կանադա
CanTRA Hippotherapy Committee — Կանադա
Deutsches Kuratorium für Therapeutisches Reiten (DKThR) — Գերմանիա
Այսպիսով, հիպոթերապիան կիրառվում է որպես մասնագետի կողմից ընտրված թերապևտիկ գործիք՝ շահառուի անհատական զարգացման ծրագրի շրջանակում, այլ ոչ թե որպես առանձին բուժական ծառայություն։ Այն կարող է համակցվել թերապևտիկ այլ գործիքների և/կամ ռազմավարությունների հետ՝ կախված շահառուի կարիքներից:
